Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին

Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին

Օմեգա-3 ճարպաթթուների մասին այսօր շատ են խոսում: Դրանք դարձել են առողջ սննդի հոմանիշները:  Օմեգա-3 ճարպաթթուները կազմում են ճարպի հիմքը: Տարբերում են մի քանի տեսակի ճարպաթթուներ` հագեցած, մոնոչհագեցած և բազմաչհագեցած:

 

Բազմաչհագեցած ճարպաթթուները, իրենց հերթին,  երկու տարբեր բաղադրատարրեր ունեն` օմեգա-3-ը և օմեգա-6-ը: Երկար ժամանակ օմեգա-3-ի օգտակար հատկությունների ուսումնասիրություններ չէին կատարվում, քանի որ դրանք շատ քիչ քանակությամբ էին օգտագործվում, քան օմեգա-6 ճարպաթթուները: Չնայած, ինչպես պարզվեց,  օմեգա-3-ի օգտակարությունն ավելի շատ է: Չնայած այս երկու տեսակի ճարպաթթուներն էլ օրգանզիմի կենսագործունեության համար անփոխարինելի են, օրգանիզմը դրանք ինքնուրույն արտադրել չի կարող: Այս պատճառով էլ անհրաժեշտ է դրանք ստանալ սննդամթերքի հետ:   

 

Օմեգա-3-ը պետք է սննդի մեջ առկա լինի բավարար քանակությամբ, քանի որ այն մարդու համար անփոխարինելի բաղադրատարր է: Ամենից շատ օմեգա-3 է պարունակվում կտավատի բուսայուղի և ձկան յուղի մեջ:

 

Ինչ դեր է խաղում օմեգա-3-ը մեր օրգանիզմում

 

Հենց օմեգա-3-ն է յուրաքանչյուր բջջի թաղանթի նշանակալի մասը կազմում: Այն ապահովում է բջջաթաղանթի շարժունակությունը և դրա նորմալ թափանցելիությունը: Եթե բջջաթաղանթն այլ բաղադրատարրերից է բաղկացած (խոլեստերին, փոփոխված սպիտակուցային մոլեկուլներ), ապա այն կորցնում է իր թափանցելիությունը: Դա լինում է, երբ մարդը սնվում է առավելապես կենդանական ճարպերով և արևածաղկի բուսայուղով: Տվյալ դեպքում բջիջն արյունատար հունից չի ստանում գլյուկոզաներ, կալցիում, կալիում: Խանգարվում է նաև բջջի կողմից կատարվող նյութարտադրությունը, որոնք ձևավորում են այդ բջիջները` լեղի, ենթաստամոքսային, վահանագեղձի, սեռական գեղձերի հորմոններ:

 

Այսպիսով, սննդի մեջ օմեգա-3-ի անբավարարության դեպքում օրգանիզմում բազմաթիվ խանգարումներ են զարգանում` հիպերտոնիա, սրտի իշեմիկ հիվանդություն, հիշողության և ուշադրության նվազում, վեգետա-անոթային դիստոնիա, շաքարային դիաբետ, ճարպակալում, անպտղություն, վահանագեղձի գործառույթների նվազում, տարբեր օրգաններում բուշտերի ձևավորում, լյարդի և լեղուղիների, երիկամների գործառույթների խանգարում: 

 

Օմեգա-3-ի անբավարարության դեպքում խանգարվում է նաև բջիջների փոխազդեցությունը: Էրիթրոցիտներն սկսում են միմյանց ՙսոսնձվել՚: Զարգանում է տրոմբաձևավորման գործընթացը: Բջիջների մակերեսին կպնում են վիրուսները, ազատ ռադիկալները, մանրէների բջիջները: Օրգանիզմն առավել ընկալունակ է դառնում դրանց վնասակար ազդեցությունների հանդեպ: Դա դրսևորվում է հաճախակի ինֆեկցիոն հիվանդություններով, իմունիտետի նվազումով, ուռուցքների ձևավորմամբ, դիսբակտերիոզով: Խանգարվում է նաև սեռական բջիջների գործառույթները, որն, իր հերթին, անպտղության պատճառ է դառնում: 

 

Արյունատար անոթների բջիջների թաղանթում օմեգա-3-ի անբավարարության դեպքում խոլեստերինն ու տրոմբոցիտները կուտակվում են անոթների ներքին պատերին: Այդպես ձևավորվում են խոլեստերինային կուտակները, զարգանում է սրտի և գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն: 

 

Եթե սննդի մեջ առկա է բավարար քանակությամբ օմեգա-3, ապա արյան մեջ խոլեստերինի մակարդակը հեշտությամբ պահվում է լավագույն մակարդակի վրա (4,5 մմոլ/լ)ª պաշտպանելով օրգանիզմը ինֆարկտից և ինսուլտից: Գիտնականների տվյալներով, օմեգա-3-ը կանխորոշում է երեխայի մտավոր ընդունակությունները, մոտորիկան և տեսողական կոորդինացիան: Այդ պատճառով էլ երեխայի մոտ օմեգա-3-ի անբավարարության դեպքում նա վատ է կարողանում վերահսկել իր վարքագիծը, ձեռագիրը, դժվարությամբ է ընկալում ուսումնական ծրագիրը: 

 

Կտավատի բուսայուղն օմեգա-3-ի պարունակությամբ առաջատար է համարվում: Ամենօրյա սննդաբաժնում այն կարելի է օգտագործել աղցանների և շիլաների վրա ավելացնելով (1-2 ճաշի գդալ), որը հասարակ, բնական և դարերով փորձված միջոց է օրգանիզմն անփոխարինելի բազմաչհագեցած ճարպաթթուներով հագեցնելու համար:          

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ